Մեր կորուստների հիմնական պատճառն այն է, որ հեռացել ենք Աստծուց, հիմա պտուղն ենք քաղում. Քյոխ
Մեր փորձությունների ու կորուստների հիմնական պատճառն այն է, որ հեռացել ենք Աստծուց, հիմա էլ այդ ամենի պտուղն ենք քաղում։ Չգիտեմ, թե պարտության մեղավորներն ովքեր են։ Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում՝ Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է լեգենդար զորահրամանատար Կարեն Ջիլավյանը։
«Պարտության համար ժամանակին վերլուծություն կանեն և գնահատական կտան։ Բոլոր հանգամանքները միանշանակ պարզվելու են ժամանակի ընթացքում, բայց թե երբ, Աստված գիտի», - նշեց զինվորականը։