շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր խնդիրը ՀՀ-ում մի նոր եւ ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան (տեսանյութ)

Մեր խնդիրը ՀՀ-ում մի նոր եւ ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վանաձորի հայքի հրապարակում իր ելույթի տեսագրությունը, որին կից՝ գրել է.

՛՛Հունիսի 20-ին ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, մեր խնդիրը Հայաստանի Հանրապետությունում մի նոր եւ ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։

Եվ ինչպես 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը:

Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ Հայատանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր եւ կասեն, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա՛՛:

  • Կիսվել: