ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր իրանցի բարեկամները չեզոքացնում են հակահայկական և հակաիրանական հնարավոր գործողությունները. իրանագետ

Մեր իրանցի բարեկամները չեզոքացնում են հակահայկական և հակաիրանական հնարավոր գործողությունները. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեր իրանցի բարեկամները վերջին ժամերին  մեծ աշխատանք են տարել Իրանի ներսում գործող պանթյուրքական լուսանցքային խմբակների հնարավոր հակահայկական և հակաիրանական գործողությունները չեզոքացնելու համար:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր իրանցի բարեկամները վերջին ժամերին բավական մեծ աշխատանք են տարել Իրանի ներսում գործող պանթյուրքական լուսանցքային խմբակների՝ Տավուշում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների պարտությունից «հուզված» հնարավոր հակահայկական և հակաիրանական գործողությունները չեզոքացնելու համար։

Ըստ «Տելեգրամ» հավելվածի պարսկալեզու պանթյուրքական ալիքներում տարածվող լուրերի՝ իրանական ոստիկանության հակախռովարարական ուժերը լիովին շրջափակել են նաև Թավրիզում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման հյուպատոսարանը՛՛։

 

  • Կիսվել: