շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեր հանրության մեջ շատ խորը արմատացած է մաֆիոզ մտածելակերպը` այն արմատացած է և հեղափոխականների, և հակահեղափոխականների մեջ. վարչապետ

Մեր հանրության մեջ շատ խորը արմատացած է մաֆիոզ մտածելակերպը` այն արմատացած է և հեղափոխականների, և հակահեղափոխականների մեջ. վարչապետ

«Մեր հանրության մեջ շատ խորը արմատացած է մաֆիոզ մտածելակերպը` ինչ որ մի բան իրար մեջ բաժանելու մոլուցքը: Եվ դա արմատացած է և հեղափոխականների, և հակահեղափոխականների մեջ»,- նման պնդմամբ երեկ ուշ երեկոյան իր ուղիղ եթերի ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ այս երկու տարվա մեջ երբևիցե տուրք չի տվել այդ մոլուցքին, ինչը բազմաթիվ այդպիսի ակնկալիքներ ունեցող մարդկանց շրջանում դժգոհություն է առաջացրել: «Կան մարդիկ, որ ասում են, բա հեղափոխություն արեցինք, բա մեր փայը ուր է, և դա առաջացնում է նրանց դժգոհությունը: Դժգոհ են նրանք, ովքեր ուզում էին փայ ստանալ, նրանք ովքեր ուզում էին չկորցնել իրենց փայը, ովքեր ուզում էին մեծացնել իրենց փայը, բոլորը հիասթափված են ու դժգոհ: Եվ սա զարմանալի չէ` երկիրը երեսուն տարի կառավարվել է մաֆիոզ սկզբունքներով:

Բազմաթիվ գործարարներ ինձ հարցնում են` բա ինչով օգտակար լինենք, ես ասում եմ լավ աշխատեք, հարկեր մուծեք, նրանք հիասթափվում են, քանզի հասկանում են, որ նախկինի պես գումարով արտոնություն չեն կարող ստանալ`  մարդ ծեծելու, սպանելու, թալանելու արտոնություն: Այն ժամանակ դա էր սոցիալական սանդղակի առավելության չափանիշը, և հիմա այդ մարդիկ չեն հասկանում, ոնց իրենց պահեն»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: