հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մեր հանրահավաքների բազմամարդությունը շատ կարևոր է ոչ միայն ներքաղաքական, այլև աշխարհաքաղաքական առումով․ Ազգային ժողովրդավարական բևեռ

Մեր հանրահավաքների բազմամարդությունը շատ կարևոր է ոչ միայն ներքաղաքական, այլև աշխարհաքաղաքական առումով․ Ազգային ժողովրդավարական բևեռ

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը մայիսի 21-ին Ազատության հրապարակում հանրահավք կանցնակցնի։

"Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր հանրահավաքների բազմամարդությունը շատ կարևոր է ոչ միայն ներքաղաքական, այլև առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական առումով։ Որքան բազմամարդ լինեն մեր հանրահավաքները, այնքան շուտ և լիարժեք կերպով կմիջամտի Արևմուտքը՝ առաջին հերթին հանձինս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչի շնորհիվ կխափանվի Սյունիքը և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը միջանցքների վերածելու ռուս-թուրքական կործանարար ծրագիրը։ Սյունիքի և ամբողջ երկրի ճակատագիրը որոշվում է Երևանի հրապարակներում։ Գիտակցե՛նք այս ճշմարտությունը և ընդամենը քաղաքական ակտիվությամբ՝ առանց զենքի ու պատերազմի, հնարավորություն կունենանք ոչ միայն չեզոքացնելու մեր գլխին կախված մահացու վտանգը, այլև կերտելու անվտանգ, զարգացած ու բարեկեցիկ պետություն։ Ժիրայր Սէֆիլյան Մայիսի 21-ին, ժամը 19:00-ին կկայանա Ազգային - Ժողովրդավարական Բևեռի հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում",- նշվում է բևեռի հայտարարության մեջ։

  • Կիսվել: