ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր համերաշխությունն ենք հայտնում Բելառուսի փողոցներում պայքարող քաղաքացիներին. «Քաղաքացու որոշում»

Մեր համերաշխությունն ենք հայտնում Բելառուսի փողոցներում պայքարող քաղաքացիներին. «Քաղաքացու որոշում»

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր համերաշխությունն  հայտնում իրենց խախտված հիմնարար իրավունքների պաշտպանության Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին։ Կուսակցության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մեծ ուշադրությամբ հետևում է Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։ Խորը ցավով ենք տեղեկացել, որ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների անհնազանդության գործողությունների ընթացքում հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու վիրավորներից։
 
Որպես հեղափոխական գործընթացներով անցած հանրության մասնիկ, կուսակցություն, մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իրենց խախտված հիմնարար իրավունքների պաշտպանության Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին։ 
 
Բելառուսի ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ խորին հավատով՝
«Քաղաքացու որոշում» կուսակցություն։

  • Կիսվել: