հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր գլխավոր խնդիրը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության վերականգնումն է. Արամ Սարգսյան

Մեր գլխավոր խնդիրը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության վերականգնումն է. Արամ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության քարոզարշավը շարունակվել է  Սպիտակում, ապա Վանաձորում: Կուսակցության անդամները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում նշել են, որ մտահոգված են երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական և ազգային անվտանգության ճգնաժամով: 

Ըստ նրանց՝ միակ ելքը համախմբումն է:

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանն ասել է. ՛՛Մենք պետք է կարողանանք վերականգնել մեր ազգային միասնությունը: Մեր գլխավոր խնդիրը՝ եռամիասնությունը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ, վերականգնելն է: Ապագայի մասին մտածող ենք, հավատացեք մեզ և քվե տվեք, որպեսզի խորհրդարանում կարողանանք պաշտպանել ժողովրդի շահերը՛՛: 

 

 

  • Կիսվել: