կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, կա ընդամենը «քուչի բեսեդկի» մակադակի «բազառ». Նաիրա Զոհրաբյան

Մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, կա ընդամենը «քուչի բեսեդկի» մակադակի «բազառ». Նաիրա Զոհրաբյան

Երեկ հետևեցի սոցիալական մեդիա տիրույթում ընթացող քաղաքական թիվ մեկ մարտին, որի սփռման ծավալը, հաշվի առնելով կողմերի համակիրների և ֆեյք բանակների պատկառելի քանակը, տարածվեց չորրորդ աստիճանի մետաստազի արագությամբ: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մեդիայում տեղի ունեցող քննարկումներին, դրանք որակելով «քուչի բեսեդկի բազառ»։ 

«Ադեկվատ դիսկուրսի փոխարեն «քուչի բեսեդկի բազառ»

Երեկ հետևեցի սոցիալական մեդիա տիրույթում ընթացող քաղաքական թիվ մեկ մարտին, որի սփռման ծավալը, հաշվի առնելով կողմերի համակիրների և ֆեյք բանակների պատկառելի քանակը, տարածվեց չորրորդ աստիճանի մետաստազի արագությամբ: Պատերազմական գործողությունների թայմ-աութին արձանագրում եմ, որ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, այլևս չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը «քուչի բեսեդկի» մակադակի «բազառ» ու սա զարհուրելի է:

 

Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլևս գիծ, որից անդին աշխատի բարոյական որևէ արգելակ: Ամիսներ առաջ ես վախենում էի, որ մենք սրընթաց արագությամբ հատում ենք բարոյական անդառնալիության կետը` «точка невозврата»: Ես հիմա արձանագրում եմ, որ մենք այլևս անդառնալիության կետից անդին ենք»,- գրել է նա։

  • Կիսվել: