չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Մեր ձևով» շարժումը դատապարտել է Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը

«Մեր ձևով» շարժումը դատապարտել է Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը և թեմի մյուս հոգևորականների և աշխատակիցների հանդեպ օրենքի կոպտագույն խախտմամբ իրականացված քննչական գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։

«Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված համակարգային և ուղղորդված հարձակումներն նպատակ են հետապնդում հարված հասցնել մեր ազգային ինքնությանը և կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները։

Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: