հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր ամենամեծ բացթողումը 44-օրյա պատերազմն է և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ․ Փաշինյան

Մեր ամենամեծ բացթողումը 44-օրյա պատերազմն է և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ․ Փաշինյան

Մեր ամենամեծ բացթողումը 44-օրյա պատերազմն է և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թենածու Նիկոլ Փաշինյանը՝ նշելով երեք տարվա ընթացքում իր կառավարման ամենամեծ բացթողումը։

«Հատկապես 44-օրյա պտերազմից հետո անընդհատ վերադառնում եմ 2018թ. և փորձում եմ այն ժամանակվանից դասավորել ամեն ինչ նորից: Իմ կարծիքով, 2018թ. ապրիլի դրությամբ մենք Ղարաբաղի հարցում անդառնալիության կետն անցել էինք արդեն, դա միանշանակ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ Հայաստանի քաղաքացին զգում է իրեն՝ որպես երկրի տեր:

«Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերն իր երկրի, և դա, ի վերջո, այն նպատակն էր, որի համար 2018թ. արվել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Այդ նպատակն իրագործված է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: