շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր ամենակարևոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելն է․ Նիկոլ Փաշինյան

Մեր ամենակարևոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելն է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ  եթերում Հայաստանի միջազգային վարկանշային բարելավումները ներկայացնելիս նշեց, որ ամենակարևոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակը հաղթարել է։ Նա նաև քաղաքացիներից ներողություն խնդրեց մտցված սահմանափակումների համար և շեշտեց, որ պարետատունը ստիպված էր դա անել։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ըմբռնումով եք մոտենում եւ բարձր կարգապահությամբ պահում եք պարետատան սահմանած կանոնները: Այդ ամենն արվում է բացառապես բոլորիս անվտանգության համար, որեւէ այլ շարժառիթ չկա: Իհարկե, շատերս տուժում ենք այս իրավիճակից, նաեւ մեր տնտեսական իրավիճակը, մեր քաղաքականությունը նույնպես տուժում է, բայց այսօր մեր ամենակարեւոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելն է, որից հետո ձեռքներս քշտած անցնեք մեր նոր ապագայի կառուցմանը, ավելի երջանիկ, ավելի վստահ, ավելի հզոր ապագայի ու ներկայի կառուցմանը»,-ընդգծել է նա:

 

  • Կիսվել: