հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով․ ՀՀ ԱԳՆ

Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով․ ՀՀ ԱԳՆ

Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այդ մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, բոլորը տեղեկացվել են տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև հայկական կողմերի գնահատականների մասին», -հայտարարել է ԱԳՆ խոսնակը։

  • Կիսվել: