շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեքսիկայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չայցելել Ուկրաինա

Մեքսիկայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չայցելել Ուկրաինա

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս լատինոամերիկյան այդ երկրի քաղաքացիներին Ուկրաինա այցելել: Այդ մասին ասվում է շաբաթ երեկոյան երկրի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինայում օդային հաղորդակցության կրճատման լույսի ներքո մեքսիկաներին, որոնք ցանկանում էին այցելել Ուկրաինա զբոսաշրջային կամ գործնական նպատակով, խորհուրդ է տրվում զերծ մնալ ուղեւորություններից դեպի այդ երկիր ներկայում այդտեղից հեռանալու հնարավորությունների կրճատման աճող ռիսկի պատճառով,-ասվում է տեքստում:-Բացի այդ, Ուկրաինայում բնակվող մեքսիկացիներին առաջարկվում է օգտվել հասանելի կոմերցիոն երթուղիներից, եթե նրանք ցանկանում են լքել երկիրը»:

  • Կիսվել: