ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք ուզում ենք հետախուզական արբանյակ ունենալ, տասնյակ ուժեր ուզում են, որ չունենանք. Փաշինյան

Մենք ուզում ենք հետախուզական արբանյակ ունենալ, տասնյակ ուժեր ուզում են, որ չունենանք. Փաշինյան

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարց ուղղեց, թե ինչ է արել նա, որ մարդիկ չկանգնեին այն խնդիրների առաջ, որոնց առջև հիմա կանգնած են.

«Փաստորեն՝ խաղաղասիրություն եք քարոզել, բթացրել եք մեր զգոնությունը, բայց մենք պատերազմի առջև՞ էինք: Դուք ոչ մի բան չեք արել, բայց եկել, այստեղ խոսում եք Հայաստանի ապագայից, ի՞նչ ապագայի մասին ենք այստեղ խոսում, երբ դուք այդ ապագայի վրա մի հատ մեծ գերեզմանաքար եք դրել»,- վարչապետին հիշեցնելով հետախուզական արբանյակների մասին՝ ասաց Սամսոնյանը:

Պատգամավորը նաեւ հայտարարեց, թե Փաշինյանին տեղյակ են պահել, որ հետախուզական արբանյակներն անհրաժեշտ են, իսկ ԲՏԱ նախարարն ասել է՝ մեզ պետք չեն:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ բարձրաձայնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և Հայաստանը զբաղվում է արբանյակ ունենալու գործով և շարունակում է զբաղվել.

«Դա 3 օրվա գործ չէ, բարդ գործ է, քանի որ մենք ուզում ենք, որ արբանյակ ունենանք, իսկ տասնյակ ուժեր ուզում են, որ չունենանք, էլ չեմ ասում, որ բազմաթիվ հարցեր պետք է լուծենք»:

  • Կիսվել: