Մենք ունենք որոշում, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի. Գալյան
«Մենք ունենք որոշում, որ ինչ-որ պահի՝ հնարավորինս շուտ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի»,-ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով, հիմա շատ ակտիվ կերպով զբաղված են այլընտրանքային լուծումներ փնտրելով։
«Ունենք առաջարկ՝ մասնավոր-պետություն համագործակցության շրջանակում կառուցել ՔԿՀ, հիմա այդ առաջարկն ենք դիտարկում։ Պետք է գնահատենք այն ֆինանսական բեռը, որը պետք է պետությունը վերցնի մասնավորի հետ կառուցման դեպքում, համեմատենք այն չափի հետ, երբ պետությունը միայնակ կառուցի կամ վերանորոգի «Էրեբունի» ՔԿՀ-ն; Այդ տարբերակն էլ ենք քննարկում։ Մոտ ապագայում կունենանք հստակ որոշում, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվում, բայց այն, որ մեր ապագայում «Նուբարաշեն» ՔԿՀ-ն չի լինելու, դա միանշանակ է»,-ասաց Գալյանը։


