հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Մենք ունենք մեր օրակարգը և դրա շրջանակներում իշխանության հետ համագործակցության մասին խոսք չի գնում․ ԲՀԿ-ական

Մենք ունենք մեր օրակարգը և դրա շրջանակներում իշխանության հետ համագործակցության մասին խոսք չի գնում․ ԲՀԿ-ական

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չի ընդունում շրջանառվող տերմինը, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ակտիվացել է։

«Դա մեզ համար սխալ ձևակերպում է, քանի որ պարոն Ծառուկյանը, մեր կուսակցությունը, խմբակցությունը քաղաքական գործընթացների մեջ պասիվություն ցույց չենք տվել։ Սա բնականան գործընթաց է քաղաքական ակտիվ սեզոնից առաջ և զարմանալի ոչինչ չկա», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` խոսելով Ծառուկյանի մարզեր մեկնարկած շրջայցերի մասին։

Դիտարկմանը, թե սովորաբար քաղաքական ուժերը մարզային այցեր կատարում են ընտրություններից առաջ, Աբովյանը արձագանքեց․ «Պետք չէ փնտրել ենթատեքստ, մենք միշտ էլ ունեցել ենք մարզային հանդիպումներ։ Օրինակ, ես մի քանի օր առաջ եղել եմ Ապարանում։ Նորմալ բնականոն գործընթաց է»։

Հարցին, թե ինչ ծրագրեր ունի ԲՀԿ-ն, արդյոք, այդուհանդերձ հնարավոր է համագործակցության եզրեր գտնել իշխանությունների հետ, պատգամավորը արձագանքեց․ «Այս պարագայում համագործակցության մասին խոսք չի գնում, և մենք ունենք մեր օրակարգը ու շարժվում ենք մեր օրակարգով, որը արդեն հնչեցրել ենք»։

Պայքար իշխանությունների դե՞մ հարցին, Աբովյանը պատասխանեց․ «Մեր օրակարգը ոչ թե իշխանությունների դեմ պայքարն է, այլ պայքար է հանուն ՀՀ քաղաքացիների»։

Նա ասաց, որ ՀՅԴ, «Հայրենիք», ԲՀԿ համագործակցությունն ուժի մեջ է և դրա շրջանակներում է հենց համաճարակի ժամանակ արձանագրված վարչական տուգանքները չեղարկելու հայցով դատարանը դիմելը։

  • Կիսվել: