ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք ունենք լրջագույն խնդիրներ ու այդ խնդիրների անունն ընդդիմություն է

Մենք ունենք լրջագույն խնդիրներ ու այդ խնդիրների անունն ընդդիմություն է

Մենք ունենք լրջագույն խնդիրներ ու այդ խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական ու ոչ խորհրդարանական: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:

«Դա այն մարդիկ են, ովքեր առավոտից երեկո շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, Սյունիքի անվտանգության հարցը, ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:

Դավոյանն ասաց, որ Սյունիքից պատգամավորներ ունեն, գիտեն, թե ինչ է կատարվում այնտեղ:

  • Կիսվել: