ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք ունենք բարոյականության ճգնաժամի հետապնդում․ Արամ Վարդևանյան

Մենք ունենք բարոյականության ճգնաժամի հետապնդում․ Արամ Վարդևանյան

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։

Ակցիայի ժամանակ Արամ Վարդևանյանը անդրադառանալով զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի և հորեղբոր Արթուր Գալեյանի ձերբակալություններին, հայտարարեց․ «Ամոթ քննչական մարմիններին։ Այստեղ իրավունք, օրենքի նկատմամբ վեճ չկա, որովհետև որևէ կարիք մարդուն ձերբակալելու չկար, բայց այստեղ հաճախ լսել եք չէ քաղաքական հետապնդում հասկացությունը, ես կարծում եմ այս դեպքում մենք ունենք բարոյականության ճգնաժամի հետապնդում, որին վերջ պետք է տանք՝ պայքարով»։

  • Կիսվել: