Մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ամբողջությամբ կամ ինչ-որ մասը գտնվում է իրենց օկուպացիայի տակ. ԱԺ նախագահ
Ես վստահ եմ, որ եթե դրա հնարավորությունը լինի, իրենք կուզենան, որ Հայաստան չլինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չկա»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով, հստակ է, որ Հայաստանն իր համար գծել է կարմիր գիծ, դա օրինակ 29 800 քկմ-ն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից որեւէ կտոր չի կարող դուրս լինել Հայաստանից:
«Ադրբեջանցիները խոսում են 4 գյուղերի մասին, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները, կամ ամբողջությամբ կամ ինչ-որ մասը գտնվում է իրենց օկուպացիայի տակ: Մենք էլ հիմա պետք է խոսենք այդ 31 գյուղերի մասին»,-ասաց նա: