շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Ջեյմս Օ'Բրայեն

Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Ջեյմս Օ'Բրայեն

՛՛Մենք տեսնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու իրական հնարավորություն՛՛: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

՛՛Մեզ ոգեշնչում է այն, որ երկու կողմերն էլ միմյանց հետ շփվում են ուղղակիորեն և միջնորդների միջոցով։ Դրանում մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի օգտի իրական հնարավորություն։ Օրինակ, եթե առևտուրը կարողանա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով անցնել Թուրքիա, ապա դա էական խթան կհանդիսանա բոլոր այն երկրների համար, որոնք գտնվում են այդ առևտրային երթուղում։ Եվ մենք ողջունում ենք դրա մի մասը լինելու հնարավորությունը։

Ընդ որում, եթե որոշում կայացվի դրան հասնել ոչ խաղաղ միջոցներով, ապա մենք ստիպված կլինենք օգտագործել ցանկացած հնարավոր գործիք, որպեսզի թույլ չտանք նման տեսակի առեւտրային երթուղու ստեղծումը։

Մենք կողմերին շատ հստակ հասկացրել ենք, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում տեսնել։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրություն են հայտնել խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում, եւ մենք շատ կցանկանայինք դա տեսնել՛՛,- հայտարարել Է Օ ' Բրայենը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: