շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, այլ կառուցում ենք մարդկանց համար. Փաշինյան

Մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, այլ կառուցում ենք մարդկանց համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդար չի համարում, որ կառավարությանն ասում են՝ ինչի մեր բակի շան հարցը չեք լուծել։ Այս մասին Փաշինյանն այսօր ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Համայնքին միլիոններ ենք տալիս, է՞դ էլ անենք, աղբն էլ հավաքենք, մի հատ էլ շան հա՞րցը լուծենք։ Երբ տված դոտացիաներով և սուբվենցիոն ծրագրերով 5 մետր մայթ են սարքում, առավոտից երեկո ասում են՝ տեսեք՝ մեր համայնք այս արեց, այն արեց։ Երբ մայթին մի հատ շիշ է դրված, որը պետք է վերցնեն, ասում են՝ կառավարություն ինչի՞ այս շիշը չի վերցնում, այս շան հարցը չի լուծում՛՛:

Փաշինյանի խոսքով՝ որ 2018 թվականից համայնքներին տրվող դոտացիան այնքան է աճել, որ նույնիսկ չէին կարող մտածել, որ դա երբևէ կարող է տեղի ունենալ:

՛՛Մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, այլ մենք ճանապարհներ կառուցում ենք մարդկանց համար՛՛,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում վերացել է հայտնի ձևակերպումը, երբ մարդիկ իշխանություններին ասում էին, թե ընտրությունից ընտրություն են իրենց համայնքներում երևում: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ հարցը Հայաստանում լուծված է՝ մատնանշելով համայնքներ իր շատ այցերի մասին:

  • Կիսվել: