չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մենք ճանաչում ենք ՌԴ–ի դերը և ազդեցությունը Հարավային Կովկասում. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Մենք ճանաչում ենք ՌԴ–ի դերը և ազդեցությունը Հարավային Կովկասում. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ-ն իր համար եզակի հնարավորություն է տեսնում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ:

«Հարավային Կովկասի համատեքստում գտնում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին նպաստելու բացառիկ հնարավորություն կա», - ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ ներկայում Երևանի ու Բաքվի մոտ միմյանց նկատմամբ «վստահության հիմնարար պակաս» կա։ Դոնֆրիդը նշել է, որ դրա պատճառները «հասկանալի են»։

Պետքարտուղարի օգնականը նաև ընդգծել է Ռուսաստանի դերը խաղաղ կարգավորման գործում` տեղեկացնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին Սոչիում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Մենք ճանաչում ենք Ռուսաստանի դերն ու ազդեցությունը տարածաշրջանում», - ընդգծել է Դոնֆրիդը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները կարող են դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ անցկացնել:

  • Կիսվել: