Մենք կարող ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի գերիների խնդիրը լուծվի. ՀՀ-ում Չինաստանի դեսպան
Ադրբեջանում պահվող հայ գերիների համար մենք մտահոգված են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը։
«Մենք հետևում ենք մամուլում տեղ գտնող լուրերին։ Մենք կարող ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի խնդիրը լուծվի։ Սակայն այդ խնդիրը ծագել է երկու երկրի միջև, և մենք սրտի ցավով ենք սպասում գերիների վերադարձին»,- ասաց Ֆան Յոնը։
Նա հավելեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակներից մեկն այն է, որ կանխեն նմանատիպ գործողությունները։
Դեսպանը նաև հույս հայտնեց, որ գերեվարման դեպքեր այլևս չեն լինի։