կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
«Մենք շարունակում ենք զբաղվել դիվանագիտությամբ, որպեսզի լուծենք տարածաշրջանում մի շարք չլուծված հարցեր»․ Միլլեր

«Մենք շարունակում ենք զբաղվել դիվանագիտությամբ, որպեսզի լուծենք տարածաշրջանում մի շարք չլուծված հարցեր»․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի՝ Ադրբեջան նախատեսվող այցին։

«Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու համար: Այդ ուղղությամբ մենք տևական ժամանակ աշխատել ենք: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»,- ասել է Միլլերը:

Պետքարտուղարի օգնականը այսօր մեկնում է Բաքու։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ Բաքվում Օ'Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկման առանցքային թեմաները կլինեն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։

«Պետքարտուղարի օգնականը կհանդիպի նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- հայտնել են պետքարտուղարությունից:

  • Կիսվել: