ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայստանի. Թուրքիայի ՊՆ

Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայստանի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ընթացող մարտերին, հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Աքարը ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին սպանված զինծառայողների կապակցությամբ։

Նա մասնավորապես ասել է․ «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի կողմից իրականացված հարձակումն Ադրբեջանի Թովուզ շրջանի ուղղությամբ»։

Թուրք պաշտոնյան, միանալով իր գործընկերների նմանօրինակ հայտարարություններին, շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի զինուժի կողքին՝ ընդդեմ Հայաստանի, հնարավորինս աջակցել «ադրբեջանցի եղբայրներին»։

 

  • Կիսվել: