երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը չկորցնի կապը մեր ապագայի հետ. Փաշինյան

Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը չկորցնի կապը մեր ապագայի հետ. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Սահմանադրության տեքստ հիմա դեռ չկա։

«Հայաստանի արտաքին ու ներքին հարաբերությունները փոխվել են, այլ միջավայր է ձևավորվել։ Դրան չի համապատասխանում գործող Սահմանադրությունը։ Այնպես չէ, որ մի հատ թաքուն դարակում Սահմանադրություն կա գրած, մենք էլ բոլորից պահում ենք ու ուզում ենք տանենք ուրիշ դռնով մտցնենք ։ Ես խնդիրը ձևակերպում եմ հայեցակարգային մակարդակում։ էն մնացածը հետագա քննարկման հարց է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը քաղաքացիների անհանգստությունը փոխանցեց նոր Սահմանադրության վերաբերյալ։ Նա հարցրեց, թե նորն ընդունելու արդյունքում արդյոք չի խզվի կապը պատմության հետ, այն կարտացոլի՞ հնագույն ազգ լինելու կապը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չի հասկանում ի՞նչ է նշանակում կորցնել կապը պատմության հետ։ Նա ավելի կարևոր է համարում կապն ապագայի հետ չկորցնելու հարցը։ «Որ շատ ուզենանք էլ պատմությունը չենք կարող կորցնել , բայց նախ պետք է անդրադառնանք էդ պատմությանը, հասկանանք, թե ո՞ր մասն ա ճիշտ, որ մասը՝ սխալ։ Որովհետև ով ինչ պատմություն գրում ա, պատմաբանների մի ուրիշ խումբ ասում ա, թե էդ պատմոթյունը սուտ ա։ Նույնիսկ այսօրվա իրողություններն են վիճարկվում։ 18 թվականի հեղափոխության համար մեկը գրում ա, որ Արևմուտքն արեց, մյուսը, թե Արևելքն արեց։ Մեկն ասում ա Սորոսն արեց»,- հայտարարեց վարչապետը։ Սերգեյ Բագրատյանն արձանգեց։ Իշխանական պատգամավորն ասաց, որ պատմաբանները կարող են ասել, թե սուտ է, բայց կան միջազգային աղբյուրներ, որոնք ամրացնում ու ապացուցում են մեր պատմության ճշմարտությունը։

  • Կիսվել: