Մենք պետք է շարունակենք աշխատել Թուրքիայի հետ. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են հարաբերությունները կարգավորել։
«Մենք պետք է շարունակենք աշխատել Թուրքիայի հետ։ Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը պատանդ է վերցրել ու փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Դա, կարծում եմ, հասկանում են նաև Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշեց, թե Հայաստանն իր դիրքորոշումներով ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության․
«Հույս ունենք, որ, տեսնելով այդ քայլերը, Թուրքիան նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել»։
ԱԺ նախագահը հավելեց, որ Ժնևում Թուրքիայի