շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի ռեժիմին և դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին. կոնգրեսական Շերման

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի ռեժիմին և դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին. կոնգրեսական Շերման

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։

Նա իր թվիթերայն էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հետևում ենք, թե ինչպես է Արցախում ծավալվում հումանիտար աղետը։ Երեկ ես միացա իմ գործընկերոջը` Ադամ Շիֆին և հայ համայնքին` իմ ընտրական շրջանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի ռեժիմին և դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին՛՛:

  • Կիսվել: