չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Մենք պետք է խոսենք իշխանափոխության մասին, որ Սահմանադրությունը և երկիրը մնան․ Բագրատ Սրբազան

Մենք պետք է խոսենք իշխանափոխության մասին, որ Սահմանադրությունը և երկիրը մնան․ Բագրատ Սրբազան

Մենք պետք է խոսենք իշխանափոխության մասին, որ Սահմանադրությունը և երկիրը մնան։ Այս մասին այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ցինիզմը և պոպուլիզմը չափ ու սահման չունեն այս մարդկանց մոտ, ժողովրդի կամարտահայտությունն իրենց փոխելն է, ոչ թե Սահմանադրությունը: Իրենց Հայաստանը ֆեսբուքի Հայաստանն է, կեղծ, իրենք իրական Հայաստանը կործանելու եզրին են»:

Նշենք, որ հավաքն ավարտվել է, վաղը Բագրատ Սրբազանը կմեկնի Արագածոտնի մարզ:

  • Կիսվել: