ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք պետք է կարողանանք վիրտուալ հայրենիքի ընկալումը փոխարինել իրական հայրենիքով. Փաշինյան

Մենք պետք է կարողանանք վիրտուալ հայրենիքի ընկալումը փոխարինել իրական հայրենիքով. Փաշինյան

Այսօր քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայկական տեղանուններին անցնելուն եւ, օրինակ, Հայաստանը Հայք կոչելու առաջարկությանը:

Այս առնչությամբ նա ասաց. «Այսօրվա մեր հայրենիքի անունը Հայաստանի Հանրապետություն է: Ասում եք՝ ես անունը դնում եմ Հայք: Ձեր ասածն էլ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետություն չկա, «Արեւմտյան Ադրբեջան» ասողներն էլ դա նկատի ունեն:

Չի կարելի որեւէ կերպ կասկածի տակ դնել ՀՀ-ն՝ նույնիսկ թվացյալ ամենաբարի նկատառումներով: Մենք պետք է կարողանանք վիրտուալ հայրենիքի ընկալումը փոխարինել իրական հայրենիքով: Հայքը մեր պատմությունն է, բայց Հայքով չի կարելի ջարդել Հայաստանի Հանրապետությունը: Եթե փետը վեկալած խփում են Հայաստանի Հանրապետությանը, մենք էլ կողքից ասում ենք՝ Հայք, մենք էլ մեր ձեւով ենք խփում Հայաստանի Հանրապետությանը: Պետություն-հայրենիքն է իրականը: Չկա Հայք, կա Հայաստանի Հանրապետություն: Նրանք, ովքեր ասում են՝ Հայք, նրանք առաջ են մղում «Արեւմտյան Ադրբեջանի» տրամաբանությունը:

Պետությունն է հայրենիքը, ուրիշ տեղ պետք չէ հայրենիք փնտրել: Ապագա կառուցելու համար պատմությունը ամենավատ խորհրդականն է»:

  • Կիսվել: