շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք պետականություն ենք կերտում, որը դուք, ցավոք սրտի, չկարողացաք կերտել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Մենք պետականություն ենք կերտում, որը դուք, ցավոք սրտի, չկարողացաք կերտել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ո՛չ ՀՅԴ անունն ուզում ենք տալ, ո՛չ էլ անունն ուզում ենք լսել: Ցավալի է, որ մեր գործընկերները չեն էլ հասկանում՝ ինչի մասին են խոսում, երբ Հայաստանն անվանում են խամաճիկային պետություն։ Ես պնդում եմ, որ Հայաստանն առաջին անգամ է ինքնուրույն գործում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛Այո, այո, դուրս եկեք, որ հանկարծակի ստիպված չլինեք լսել ճշմարտությունը ձեր մասին. Տիկին Կյուրեղյանն էլ վերջում է բառը կիսատ ասում ու փըշտ, թռնում՛՛,-հավելեց նա:

Ապա Սիմոնյանը շարունակեց. ՛՛Օրհներգը վերցրել են ՛՛Իտալացի աղջկանից՛՛, էն մյուսը վերցրել ենք ԽՍՀՄ-ից, սահմանը գծել էն էսինչները, ասել են՝ դուք կնստեք ստեղ, դուք կգողանաք, բանակից ձեր երեխաներին կազատեք, ձեր դղյակները կսարքեք, փորներդ կմեծացնեք, իսկ եթե հանկարծակի թշնամին հարձակվի, մեզ կզանգեք, մենք էդ ժամանակ կմտածենք, եթե մեր պետությանը ձեռք կտա, մենք ձեզ կփրկենք, եթե ձեռք չի տա, նորցի մանրադրամ կդառնաք, ինչպես պատմության ընթացքում 100 տարի առաջ դրա օրինակը եղել է:

Մենք պետականություն ենք կերտում, որը դուք, ցավոք սրտի, չկարողացաք կերտել։ Ես ընդդիմությանը չեմ մեղադրում, որովհետև այդ ընկալումը մեր մեջ դրված է եղել, մենք էլ ենք այդ սխալ ընկալմամբ եղել, նույնիսկ 2018-ին դա եղել է:

Մենք չենք հասկացել, թե ինչ է պետականությունը, նույնիսկ հիմա էլ մենք պետք է մտածենք՝ Ռուսաստանի պրոքսի՞ն ենք, թե՞ ավելի լավ է՝ դառնանք օտարերկրյա այլ պետության պրոքսի, որը մեզ ավելի լավ կպաշտպանի։

Մենք չենք մտածել՝ լավ, բա մենք ո՞վ եք։ Մեզ միշտ վախեցրել են, ասել են՝ այ, եթե մեզանից հեռու գնաք, կտանք գլխներիդ, իսկ դուք այս տարածաշրջանում պետք է լինեք մեր մահակը: Ձեր գոյության իմաստը մեր մահակը լինելն է՛՛:

ԱԺ նախագահը նաև հարցրեց ընդդիմությանը, թե որն է նրանց օրակարգը, որ փողոցից վերադարձել են ԱԺ դահլիճ. ՛՛Հիմա փաստ է, որ ՀՀ ընտրված իշխանությունը ՔՊ-ն է: Դուք ի՞նչ լծակ ունեք, ունեք ընդդիմության լծակը, եկեք խոսենք, հետո չգաք, ասեք՝ մենք դրանից անմասն ենք մնացել: Դուք ձեր անգործությամբ հիմա մեղավոր եք, եթե մենք սխալներ ենք գործում՛՛:

 

  • Կիսվել: