շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մենք պատրաստ ենք ԱԺ-ում ընդդիմության հետ քննարկել մեզ հեռացնելու ծրագիրը․ Քոչարյան

Մենք պատրաստ ենք ԱԺ-ում ընդդիմության հետ քննարկել մեզ հեռացնելու ծրագիրը․ Քոչարյան

«Լաոներին» կոչով դիմել պետք չէ, որովհետև «լաոները» միշտ արթուն են և 44-օրյա պատերազմը դա արձանագրեց, «լաոների» փնտրտուք անելը որևէ իմաստ չունի։  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը և բացեց ճանապարհը։

«Մենք պատրաստ ենք ԱԺ-ում ընդդիմության հետ քննարկել մեզ հեռացնելու ծրագիրը, անվստահություն են ուզում հայտնել, թող հայտնեն։ Վրանները հավաքել են, լավ են արել, գնահատում եմ, դա շատ կարևոր որոշում էր։ Իրենց լիդերը՝ Սերժ Սարգսյանը, արձանագեց, որ դիմադրության շարժումը արդեն ունի նոր լիդեր, դա Իշխան Սաղաթելյանն է։ Ընդդիմությունը իր երեկվա որոշումը արձանագել է որպես հաղթանակ ու շեշտեցին, որ եթե իրենք չլինեին, ՀՀ-ն վաղուց ոչնչացված կլիներ, դա այդպես չէ։ Մենք համերաշխություն ենք ուզում, իսկ այդ հարթակը ԱԺ-ն է, ինչու են փախել ԱԺ-ից, ինչու չեն վերադառնում։ Մեզ ընդդիմություն է պետք, բայց քանի դեռ կան Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնել»,- ասաց Քոչարյանը։

Հարցին՝ ընդդիմությունը ասում է, որ իրենց պայքարը արդարացված է եղել, քանի որ իշխանությունը փաստաթուղթ պետք է ստորագրեր, և ընդդիմությանը հաջողվել է Արցախի ժողովրդին համախմբել և ոտքի հանել: Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Լու՞րջ եք ասում: Ինչի մինչև էդ Արցախի ժողովուրդը համախմված չէր, իրենք պետք է համախմբեին: Իրենց էին սպասում: Թե մի քանի հոգու, որ Արցախից բերել են գործուղման, շարժմանը մասնակից դարձնելու՝  ըստ էության որևէ արդյունք չարձանագրելով: Իրենք իրենց երեկվա որոշումը պետք է արձանագրեին որպես հաղթանակ: Հաղթանակի մեջ պետքա տեսնեն այն, որ իրենք չլինեին Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչնչացված լիներ:Բայց դա այդպես չի: Մենք ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք, իսկ համերաշխության հարթակը ԱԺ է: Ինչի՞ են փախել ԱԺ-ից, ինչի՞ չեն վերադառնում»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ եթե ընդդիմությունը ցանկանում է ապագայում իշխանություն դառնալ, ապա պետք է շարժվի սահմանադրության պահանջներով:

Անդրադառնալով հարցին, որ իշխանության բախտը բերել է, որ մնացել է դեռևս իշխանության այն բանի համար, որ իրենց հրաժարականը պահանջողները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ ամենը թող «Դաշնակցությունն» ու «Պատիվ ունեմ»-ը հասկանան, իրենք հասկանալու խնդիր չունեն:

«Մենք շարժվում ենք ժողովրդի տված մանդատների պահանջով»,- ասաց նա:

  • Կիսվել: