հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը. ՀՀ Կոմկուսի անդամները իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանին․ «Հրապարակ»

Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը. ՀՀ Կոմկուսի անդամները իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ողջ աշխարհում Ուկրաինայի պաշտպանությամբ ցույցեր են անում, Հայաստանում` հակառակը: Երեկ ՀՀ Կոմկուսի անդամները ՌԴ դեսպանության մոտ իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանին:

«Ինչպես 1941-1945 թթ. Սովետական Միությունն ամբողջ աշխարհին փրկեց ֆաշիզմից, այնպես էլ հիմա... Ռուսաստանը պետք է ոչնչացներ այս սպառնալիքը... Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որովհետև ՆԱՏՕ-ն արդեն ներխուժում է նախկին ՍՍՀՄ հանրապետությունների տարածք... ուզում են, որ Հայաստանից դուրս բերեն ռուսական զորքերը։ Եթե այդպիսի բան լինի, Հայաստանը՝ որպես պետական սուբյեկտ, կվերանա։ Մենք եկել ենք, որպեսզի «ոչ» ասենք ՆԱՏՕ-ին, «ոչ» ասենք Ուկրաինան զավթած ֆաշիզմի ղեկավարներին», - ասում էին նրանք»։

  • Կիսվել: