հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս է հայտնում, որ Քիշնևում հունիսի 1-ին նախատեսվող հնգակողմ հանդիպմանը Հայաստանը և Ադրբեջանը կրկին կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը:

Միշելն այս մասին ասաց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպումից:

«Այս կարևոր հանդիպումը տեղի կունենա այսօր: Ես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման առիթ եմ ունեցել Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ: Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել: Եվ հուսով եմ, որ սա կրկին առիթ կլինի՝ հաստատելու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,-ասաց Միշելը:

Նշենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16.30-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: