ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պաշտպանենք մոլորակը, որը կժառանգեն մեր երեխաները. Շառլ Միշել

Պաշտպանենք մոլորակը, որը կժառանգեն մեր երեխաները. Շառլ Միշել

ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հրապարակել է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովից երկրների առաջնորդների միասնական լուսանկար՝ X-ի իր միկրոբլոգում գրելով.

«Կլիմայական մեր նպատակներին հասնելու պատուհանը գնալով նեղանում է: Մենք ժամանակի շքեղություն չունենք և պետք է բարձրացնենք մեր հավակնությունը և հավաքական քայլ կատարենք սահմանված 1,5 աստիճանի շեմը պահելու համար։ Եկեք միասին գործենք՝ պաշտպանելու մոլորակը, որը կժառանգեն մեր երեխաները»։  

Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի՝ սահմանված 1,5 աստիճանի շեմը չգերազանցելու համար պետք Է մինչև 2030 թվականն արտանետումները կրճանվեն 45 տոկոսով։

Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

 

  • Կիսվել: