Մենք ոչ հերթական, ոչ արտահերթ ընտրություններին չենք մասնակցելու. Չենք էլ հասնելու այդտեղ. Բագրատ Սրբազան
Մենք ոչ հերթական, ոչ արտահերթ ընտրությունների խնդիր չենք դրել մեր առջեւ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահական նստավայրի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե պայքարը երկարի, կարո՞ղ է մասնակցեն հերթական ընտրություններին:
Հարցին՝ չե՞ք մասնակցլու հերթական ընտրություններին, նա պատասխանեց. «Ոչ, բնականաբար: Չենք էլ հասնելու այնտեղ: Օրը կգա բարին էլ հետը»: