ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից. Փաշինյան

Մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, արձագանքեով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե գործող իշխանությունը շեղվել է այն սկզբունքներից, որն ուներ, երբ ՛՛Ելք՛՛ դաշինքի կազմում խորհրդարանում ծավալում էր ընդդիմադիր գործունեություն, այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց, որ իրենց իշխանությունը միշտ գնացել է հայտարարված արժեքների հետևից:

Փաշինյանն ասաց. ՛՛Ելք՛՛ դաշինքի նախընտրական ցուցակում եղել է 20 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանում, կարևորագույն դրույթներից մեկը եղել է համամասնական ընտրակարգի անցնելը:

Մենք միշտ չէ, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից, բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից՛՛:

Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից առաջ խոստացել են, որ վենդետա չեն իրականացնելու, և վենդետաներ չեն եղել:

  • Կիսվել: