երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք միայն ՌԴ–ի հետ միջանցքի մասին ենք խոսում․ առաջին նախագահ

Մենք միայն ՌԴ–ի հետ միջանցքի մասին ենք խոսում․ առաջին նախագահ

«Հայ ազգային կոնգրեսը» խոսում է միայն Մեղրիից Ռուսաստան միջանցք ունենալու մասին։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրում եղած դրույթին։

«Մյուսները, միջանցք ասելով, հավակնում են Ադրբեջան-Նախիջևան միջանցք, սա բոլորովին այլ հարց է, իսկ մենք միայն ՌԴ–ի հետ միջանցքի մասին ենք խոսում։ Հայաստանը Ռուսաստանի հետ չունենա՞ մի ապահով ճանապարհ, դրանից ավելի կարևոր բան կա՞»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Նա նշեց, թե գիտենք` Վրաստանի ճանապարհներն ինչ վիճակում են, իսկ Ադրբեջանի ճանապարհները մեզ համար փակ են։ Այս դեպքում, եթե Ռուսաստանի հետ միջանցք ունենա Հայաստանը, այն կենսական երակ կդառնա Հայաստանի համար։

 

  • Կիսվել: