կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք միասին շատ կարճ ժամանակում Նիկոլին քշելու ենք կառավարական շենքից. Վանեցյան

Մենք միասին շատ կարճ ժամանակում Նիկոլին քշելու ենք կառավարական շենքից. Վանեցյան

Ինչ-որ մի խղճուկ չի կարող կոտրել հայ ազգի արժանապատվությունը, մենք բոլորս միասին, հանուն մեր մեծ, միասնական հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի, ոչ ենք ասում այս դավաճան իշխանությաններին, որոնք, խաբելով մեզ, բերեցին, հասցրեցին այս աղետալի վիճակին: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմությունը Նիկլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՛՛Արժանապատվության երթ՛՛ է անցկացնում Սասունցի Դավիթ կայարանից դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Վանեցյանը հավելեց. ՛՛Մենք միասին շատ կարճ ժամանակում Նիկոլին, որը կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից, և նա պատասխան է տալու հայ ազգի առաջ՛՛:

Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը շարունակվելու է այնքան, մինչև Փաշինյանը հեռանա:

 

 

  • Կիսվել: