հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մենք մեր ժողովրդին մինչև այսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին․ Փաշինյան

Մենք մեր ժողովրդին մինչև այսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին․ Փաշինյան

ՀԱՊԿ-ի մասով մենք բարձրաձայն էլ խոսել ենք։ Մեխանիզմները չաշխատեցին և իրավիճակը հանգեց նրան, ինչ ունենք: Այս մասին այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մոսկվայում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Չենք մասնակցում, որովհետև մեր ժողովրդին մինչև այսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին»,-նշեց նա։

Ի պատասխան՝ Պուտինն ասաց, որ Պրահայում 2022 թվականին Հայաստանի ղեկավարության արած հայտարարություններից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում ձեր կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի համար բացարձակապես անտեղի կլիներ միջամտել ներադրբեջանական երանգ ստացած այդ գործընթացին»,-նշեց նա:

  • Կիսվել: