երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մենք մեր օդային սահմանը փակել ենք նաև Փաշինյանի օդանավի համար. Չավուշօղլու

Մենք մեր օդային սահմանը փակել ենք նաև Փաշինյանի օդանավի համար. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել 24TV–ին, որտեղ անդրադարձել է հայկական օդանավերի համար Թուրքիայի տարածքը փակելուն եւ դրա պատճառներին:

Նրա խոսքով՝ ՛՛Հայաստանն անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ՛՛։

՛՛Որոշ դեպքերում տեսնում ես դրական մի հայտարարություն, եւ հանկարծ լրիվ հակառակ մի գործողություն։ Ցավոք, մենք մեր ուզած անկեղծությունը չենք տեսնում։ Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա համագործակցությունը ամենաշատը հենց Հայաստանի շահերից է բխում։

Երկրաշարժին եկան, օգնեցին։ ԱԳ նախարարը եկավ Անկարա, մենք էլ շնորհակալություն հայտնեցինք: Բայց հիմա մեր դիվանագետներին սպանողների հուշարձանն են տեղադրել։ Մենք ժեստեր արել էինք։ Մեր օդային սահմանը բացել էինք, հիմա փակեցինք։ VIP օդանավերի համար էլ ենք փակել, այդ թվում՝ Փաշինյանի օդանավի համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: