հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը. Միրզոյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Էստոնիայի ԱԳ նախարարին

Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը. Միրզոյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Էստոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ՝ գրառում կատարելով X-ի իր էջում:

«Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը և ընկերոջը՝ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ 

Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը։ Այս դժվարին ժամանակներում մենք գնահատում ենք անկախությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև այդ իդեալներն ամրապնդելուն ուղղված համախոհ գործընկերությունները»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: