երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք կզեկուցենք ԱՄՆ-ի ուժեղ և շարունակական աջակցության մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Նենսի Փելոսի

Մենք կզեկուցենք ԱՄՆ-ի ուժեղ և շարունակական աջակցության մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Նենսի Փելոսի

«Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության և անվտանգության պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ մենք կզեկուցենք Միացյալ Նահանգների ուժեղ և շարունակական աջակցության մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի վաղեմի բարեկամ՝ ԼՂ հակամարտության կայուն լուծման համար»,-  այս մասին Twitter-ի էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Նշենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Երևանում Փելոսին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։   Փելոսին կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նենսի Փելոսին 2022 թվականի մայիսի 1-ին պաշտոնական այց էր կատարել Ուկրանիա, իսկ 2022 թվականի օգոստոսի 2-ին նա այցելել էր Թայվան։

 

  • Կիսվել: