ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ից Ուկրաինա, Թայվան, Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության, բռնապետության ընտրության առաջ․ Փելոս

ԱՄՆ-ից Ուկրաինա, Թայվան, Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության, բռնապետության ընտրության առաջ․ Փելոս

ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհն ընտրության առաջ է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջեւ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որն այսօր ժամանել է Երեւան։

«ԱՄՆ հիմնադիր հայրերը բռնապետության փոխարեն ընտրեցին ժողովրդավարությունը: Սերնդեսերունդ մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը:

ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առաջ է՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջեւ, եւ մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,- նշել է նա:

Նշենք, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը ժամեր առաջ է ժամանել Հայաստան։  

  • Կիսվել: