շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Մենք կարևորում ենք Ադրբեջանի հետ մեր սերտ հարաբերությունները. Ալեքսեյ Օվերչուկ

Մենք կարևորում ենք Ադրբեջանի հետ մեր սերտ հարաբերությունները. Ալեքսեյ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ եռակողմ բանակցությունների ընթացքում ՌԴ-ն ելնում ենք նրանից, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատկանում են ԵԱՏՄ ընդհանուր մաքսային տարածքին։ 

«Մեզ համար Հայաստանի մաքսային սահմանը Ռուսաստանի մաքսային սահմանն է, իսկ Ռուսաստանի մաքսային սահմանը՝ Հայաստանի մաքսային սահման»,- նշել է փոխվարչապետը, ավելացնելով, որ սա ակնհայտ է, և ընդունված չէ խոսել ակնհայտ բաների մասին, բայց դա շատ կարևոր է, քանի որ դրանով է պայմանավորված Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի սահմանների մաքսային կարգավորմանը:

«Միևնույն ժամանակ, մենք կարևորում ենք մեր լավ և սերտ հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչը մեզ, ինչպես ոչ ոքի, եզակի հնարավորություն է տալիս Հարավային Կովկասում կառուցել ամբողջ խաղաղ ճարտարապետական ​​համագործակցությունը»,- ասել է  Օվերչուկը։

  • Կիսվել: