երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ. Օվերչուկ

Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ. Օվերչուկ

Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ։ Այս մասին ուրբաթ օրը Երևանում ընթացող Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումն անվանեց է երկկողմ հարաբերությունների օրակարգային չափազանց կարեւոր թեմա։

ՌԴ կառավարության նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքներ իրականացնելու նպատակով ռուսական ընկերություն ընտրելու համար. «Ընկերությունն ունի բոլոր անհրաժեշտ փորձը՝ նման բարդ խնդիր իրականացնելու համար»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: