երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրների վարչապետները որոշել են շարունակել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները

ԵԱՏՄ երկրների վարչապետները որոշել են շարունակել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրասիական տնտեսական միության երկրները կշարունակեն քննարկել գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը քննարկման փուլում է։ Երեկ ԵՏՀ նախարարը նեղ կազմով վարչապետներին զեկուցել է բանակցային գործընթացի վիճակի մասին։ Եվ վարչապետներն որոշում են ընդունել, որ այս գործընթացը պետք է շարունակել»,- ասել է Օվերչուկը։

2022 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է առաջիկա երկու տարում կարգավորեն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման հետ կապված հարցերը։

  • Կիսվել: