շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք ինքներս ենք իրագործել ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը Ղարաբաղի հարցով. Ալիև

Մենք ինքներս ենք իրագործել ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը Ղարաբաղի հարցով. Ալիև

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային:

Հանդիպման ժամանակ Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը վերջին պատերազմում ՛՛վերականգնել է տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ օգտվելով պաշտպանության իրավունքից՛՛։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք ինքներս ենք իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը Ղարաբաղի հարցով՛՛։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, հարկադրեին Հայաստանին ՛՛դուրս բերել զորքերը Ղարաբաղից՛՛։

՛՛Նրանք իրենք էին ընդունել այդ բանաձևերը և դրանք իրագործելու մանդատ ունեին, սակայն, ցավոք, 28 տարում Մինսկի խումբը բազմաթիվ հնարավորություններ է բաց թողել՛՛,-նշել է  Ալիևը:

 

 

  • Կիսվել: