ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն․ Սերժ Սարգսյան

Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն․ Սերժ Սարգսյան

Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակը իշխանություն ունենալը չէ։ Այս մասին «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին»- հայտարարեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պատեհապաշտներն այդ ընթացքում տեղ պիտի չունենան ՀՀԿ-ի շարքերում։

«ՀՀԿ-ական կարող են դառնալ միայն նրանք, ովքեր պետությունը վեր են դասում իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից։ «Հանրապետականն» այսօր իշխանություն չի ուզում, Հայաստանի ինքնիշխանություն է ուզում», - ընդգծեց Սարգսյանը։

 
 
 

  • Կիսվել: