չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խորհրդատվության միջոցով . Չինաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան լարվածության մասին

Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խորհրդատվության միջոցով . Չինաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան լարվածության մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, գրում է չինական zhuanlan.zhihu.com-ը:

Պատասխանելով Shenzhen TV հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե Չինաստանն արդյոք որևէ մեկնաբանություն ունի՞ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին վերջին լարվածության բռնկման վերաբերյալ, պաշտոնյան նշել է.

«Ադրբեջանը և Հայաստանը երկուսն էլ Չինաստանի կոոպերատիվ գործընկերներն են: Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խորհրդատվության միջոցով և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան անխռով ապրել», գրում է tert.am-ը։

  • Կիսվել: